«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Աքսիոմատիկ ճշմարտություն

Աքսիոմատիկ ճշմարտություն
25.08.2025 | 11:09

Անկախության հռչակագրի թշնամին Հայաստանի անկախության թշնամին է։

Սա աքսիոմատիկ ճշմարտություն է ինձ համար, ու ո'չ մի քննության ենթակա չէ:

Ով պայքարում է հռչակագրի դեմ, նա պայքարում է Հայաստանի Հանրապետության Անկախության դեմ։

Ափսոս, չունենք համապատասխան ծառայություններ, որպեսզի հակապետական էլեմենտները մեկուսացվեն պետական կառավարման համակարգից։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2687

Մեկնաբանություններ